Հասարակական

Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը մեկ օրում կազմել է ավելի քան 100 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը մեկ օրում կազմել է ավելի քան 100 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը հուլիսի 29-ին կազմել է ավելի քան 100 հազար մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ պետական մարմինների տվյալներին:

«ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»,- գրել է Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում