Մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։

Կիրակի՝ հուլիսի 28-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հետ։

Նույն օրը Սիդնեյի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում անկախ և ժողովրդավարական պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները։ Այս համատեքստում նա կարևորել է հայկական սփյուռքի ներդրումը երկրորդ հայկական պետության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։

Այնուհետև Մասիս Մայիլյանը և Դավիթ իշխանյանը պատասխանել են միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին։

Հանդիպումներին մասնակցում էին նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը։

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ