Հայկական մուրաբան ու հյութերը՝ արդեն Չիկագոյում. հետաքրքրություն կա, ներկայացվածությունը կընդլայնվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության պահածոներն արդեն 10 օրից ավելի է, ինչ վաճառքի համար ներկայացված են Ամերիկայի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի խոշոր ցանցային ընկերությունների մեկում՝ «FRESH FARMS»-ում: Առաջին օրերի շրջանառությունը ցույց է տվել, որ արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական Պարույր Սարգսյանը, որը մեծապես նպաստել է այդ աշխատանքի կազմակերպմանը:

«Բացի մշակութային կապերի հաստատումից հյուպատոսության և «Բիզնես Արմենիա»-ի նպատակներից մեկն է նաև տնտեսական կապերի խորացումը և հայկական ապրանքների ներմուծումը Չիկագո: Մենք բավականին հանդիպումներ, բանակցություններ ենք ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի մեծ ընկերությունների հետ: Եվ մի քանի խանութների ցանց ունեցող «Ֆրեշ Ֆարմս» ընկերության հետ եկանք պայմանավորվածության, որը հայկական արտադրանքը ներկայացնենք»,-ասաց Սարգսյանն ու նշեց՝ հայկական արտադրանքն առաջին անգամ է ներմուծվում ու վաճառքի դրվում Իլինոյս նահանգում, այն էլ նման մեծ խանութում:

Նա նշեց՝ Չիկագոյում ինչ-որ չափով տեղյակ էին հայկական արտադրությանը, քանի որ Իլինոյս նահանգի այդ հատվածում ապրում են նաև Արևելյան Եվրոպայից էմիգրանտներ՝ լեհեր, բուլղարացիներ, որոնք ծանոթ են Հայաստանին, արտադրությանը: Վերլուծելով առաջին օրերի վաճառքը ՝ Սարգսյանը նկատեց՝ տասնօրյա շրջանառությունը ցույց է տվել, որ հետաքրքրություն կա, գնում են՝ սակայն ոչ շատ մեծ քանակով: «Կոմպոտները գրեթե վաճառվել են, ջեմերը, մուրաբաները կվաճառվեն աստիճանաբար՝ կապված սեզոնի հետ»,-նշեց նա:

Ամերիկյան ևս մեկ նահանգում հայկական արտադրության վաճառքի կազմակերպման հարցերում աջակցել է նաև Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը:

Արտադրանքը սկզբում տեղափոխում են Նյու Յորք, ապա հասցնում Չիկագո: Հայկական ապրանքներն ավելի վաղ ժամանակից Նյու Յորքում ներկայացված են եղել, սակայն Չիկագոյում առաջին անգամ են: Սարգսյանը նշեց՝ «Բիզնես Արմենիա»-ի հետ համագործակցությամբ պատրաստվում են ընդլայնել ներկայացվածությունը, հայկական արտադրանքը վաճառելու համար բանակցություններ են տանում նաև ամերիկյան մյուս խոշոր ընկերությունների հետ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին