Արցախի Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
1 րոպեի ընթերցում
![Արցախի Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/982730.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: