ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին.խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Տավուշի մարզի գրեթե բոլոր համայքների ղեկավարները:

«Ունեցանք շատ անկաշկանդ և բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել դրանք: Այն ուղերձը և հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետևայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, և դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»,- ասաց Վանեցյանը:

Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ ԱԱԾ տնօրենի, այն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտագործել թափուկ փայտը իրենց տները ջեռուցելու համար:

«Առաջարկություն եղավ համայնքերի ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի թափուկ փայտը, հանի անտառից դուրս և համայնքի ղեկավարների միջոցով բաժանի մեր քաղաքացիներին»,- եզրափակեց Վանեցյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայերեն English Русский

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին