«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ»-ն առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է«Հայկականհեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Ջաննի Ռոդարիի«Երկնագույն նետը»երկրորդ հորիզոնականում է: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Երրորդ հորիզոնականում էՋ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևՓիլիսոփայականքարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
ԱրփիՄաղաքյանի«Երևանյանhեքիաթներ»գիրքը չորրորդ տեղում է: Այն Երևան քաղաքի պատմության փաստերի մասին հետաքրքրական էքսկուրս է՝ երևակայական լուծումներով։ Գրքի 8 հեքիաթներից յուրաքանչյուրում ընթերցողը՝ անկախ տարիքից, կգտնի Երևան քաղաքի մասին հետաքրքրական փաստեր ու պատմություն, որոնց անձամբ կարող է ծանոթանալ՝ այցելելով հեքիաթներում նկարագրված պատմական վայրերը։ Արփի Մաղաքայանը գտել է ընթերցողին Երևանի պատմությանը ծանոթացնելու, Երևանը նորովի բացահայտելու կախարդական լուծում, ինչը գրքին նաև փաստագրական հմայք է հաղորդում։ Թեթև կարդացվող, հեքիաթային նկարազարդմամբ գիրքը՝ Երևան քաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարն է, որն իրականության, հորինվածքի և երազի գեղեցիկ համադրում է։
Հինգերորդ տեղում էՋաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով»ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:
Վեցերորդ հորիզոնականում էբոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Աստրիդ Լինդգրենի«Երկարագուլպա Պիպին»յոթերորդ տեղում է: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
Ջ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևԳաղտնիքներիսենյակը»ութերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Լուիս Քերոլի«Ալիսը հրաշքների աշխարհում»իններորդ հորիզոնականում է: Լուիս Քերոլը՝ Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Տասներորդ հորիզոնականում էՋ.Ք.Ռոուլինգի«ՀարրիՓոթերըևԱզքաբանիկալանավորը»ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 |
«Հայկական հեքիաթներ» |
GSM | 47 | |
| 2 | * |
Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը» |
Զանգակ | 38 | |
| 3 | -2 |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 34 | |
| 4 | նոր | Արփի Մաղաքյան «Երևանյան հեքիաթներ» | հեղ.հրատ | 34 | |
| 5 | * |
Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով» |
Զանգակ | 30 | |
| 6 | -2 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | GSM | 30 | |
| 7 | * | Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» | Զանգակ | 28 | |
| 8 | -3 | Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» | Զանգակ | 25 | |
| 9 | * |
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում» |
Զանգակ | 25 | |
| 10 | -3 | Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» | Զանգակ | 20 |