«ՀՀ». Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում սողանքներին դիմակայելու նպատակով

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Դադիվանքն ունի 4 եկեղեցի, 7 մատուռ: Մատուռներից 4-ը վերականգնվել է, հինգերորդը վերականգնողական փուլում է: Մյուս երկուսի մասին դժվար է մտածել, սարերի, անտառի մեջ է, հնար չկա, շինանյութն այնտեղ միայն ուղղաթիռով կարող ենք տեղափոխել: Մյուս երկու մատուռները սարքելու համար էշերով ու ձիերով ենք շինանյութը տարել»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ասում է` այն ժամանակ մեծ հավատքի տեր են եղել մարդիկ, երբեմն անգամ քարերը ձեռքով են տեղափոխել, իսկ այսօր գումարով է ամեն բան որոշվում: Վանական համալիրի 4 եկեղեցիներում զանգերն արդեն ղողանջում են` Ս. Աստվածածին Կաթողիկեն, որը այս տարվա մայիսի 7-ին վերաօծվեց, Ս. Նշանը, որտեղ 2016 թվականից ամեն կիրակի պատարագ է մատուցվում, Ս. Գրիգոր Լուսավորչում աշխատանքներն անցյալ տարի ավարտվեցին եւ Ս. Դադի եկեղեցին, որտեղ դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Տեր Հովհաննեսը շեշտում է` այն ինչ հիմա տեսնում ենք, արվել է շնորհիվ նվիրատուների: Զուգահեռ կառուցվել է նաեւ երիցատունը, որը փլված էր լրիվությամբ, եւ մատաղատունը: Ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է: Դադիվանքի տարածքում այս պահին մեծ հենապատ է կառուցվում` 100 մետր երկայնքով: Սողանքներից պետք է փրկեն եկեղեցու արեւելյան կողմը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում