Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը: Հետազոտող Մարիա Արսենյանի մենագրությունում ուսումնասիրվել է ավելի քան 160 հայկական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, գիրքը հրատարակվել է «Дух і Літера» հրատարակչատան կողմից:

Հրատարակությունը պարունակում է ուսումնասիրված աղբյուրների հսկայական քանակ (ավելի քան 450) և ընդգրկում է IX-ից ХІХ դարի Ուկրաինայի տարածքում հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Այն նաև բնութագրում է հայկական տաճարային ճարտարապետության առանձնահատկությունները, քանդակագործությունը, սիմվոլիկան և զարդանախշերը:

Հեղինակը պատմումէ Հայաստանի և Ուկրաինայի շինությունների մասին, տեղեկատվություն է տրամադրում էսքիզների, քարտեզների, աղյուսակների և լուսանկարների մասին: Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը գրքում կարևորվում է ճարտարապետական առանձնահատկությունների պրիզմայով:

Հասարակական գործիչ Ելենա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը մեծապես կօժանդակի ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքի հետազոտողներին, այնպես էլ՝ գործնական քայլերին, օրինակ, էթնո-տուրիստական երթուղիների և նախագծերի ստեղծմանը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը