Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 17-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում