Հասարակական

Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն

2 րոպեի ընթերցում

Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թռչկանի ջրվեժը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից կարող է դառնալ: Ավաղ այն այսօր դժվարահաս մի վայր է, որտեղ միայն ամենագնաց մեքենաներ են հասնում: Նախ ճանապարհներն են անբարեկարգ, իսկ սելավաջրերի կուտակումից գոյացած ցեխակույտերը առավել դժվարացնում են երթեւեկությունը: Երբեմն ճանապարհները դառնում են նույնիսկ անանցանելի: Մեծ Պարնիից ավելի քան տասը կմ պետք է անցնել ջրվեժ հասնելու համար, սակայն անհնար է գտնել այն առանց տեղացիների օգնության, քանի որ այնտեղ տանող ցուցավահանակներ էլ չկան կամ գուցե ժամանակին եղել են, բայց վնասվել են ու ոչնչացվել: Տարածքում տեղացի զբոսաշրջիկներից հետո մնում են աղբակույտեր, քանի որ տեղադրված աղբամաններ չկան, իսկ քաղաքակիրթ կենցաղավարման կանոններից խորշող մեր հայրենակիցներից շատերը ավելի նախընտրում են աղբը տեղում թափել: Այս պարագայում ակնկալել, որ նշյալ վայրում տուրիզմը կզարգանա, անիրական է:

Բարեբախտաբար վերջերս հաստատվել է ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագիրը, որով նախատեսված է 50 հազար ԱՄՆ դոլար ներդնել Թռչկանում զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծման համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում