Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն». Արարատյան դաշտում բավականաչափ ջուր կա, եւ կարող ենք Սեւանից չօգտվել

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կառավարությունում երեկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է, որ երկու օր առաջ Սեւանա լճի ջրից նմուշներ են տրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, քանի որ Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան եւ ուսումնասիրություններ պետք է արվեին: «Ըստ ակադեմիայի մեր գործընկների՝ կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ հիմա ամենօրյա ռեժիմով հետեւում են Սեւանից ջրառի ուղուն, եւ եթե պարզվի, որ ջրօգտագործող ընկերությունները շեղվել են ջրառի ծավալներից եւ երթուղուց, համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Ավելին՝ նախարարը հայտարարել է. «Արարատյան դաշտավայրում բավարար քանակով ջուր կա: Եվ ճիշտ կառավարելու դեպքում ոռոգման խնդիրները կարող ենք լուծել հենց Արարատյան ջրերի հաշվին եւ ոչ թե Սեւանի: Միայն Մխչյան եւ Ռանչպար պոմպակայաններում վերազինման արդյունքում այնտեղ հսկայական ծավալի ջրեր կան, որ կարող ենք մղել համակարգ եւ օգտագործել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Երևանում կլոր-սեղան քննարկում է անցկացվել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների թեմայով

ՀՀ արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել Լեհաստանում ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-28/04/25

Ասիական ինդեքսներ - 28/04/25

Արդարադատության նախարարն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ ՍԴ որոշմանը

Հայաստանի վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

Նախատեսում ենք որոշակի պատասխանատվություն սահմանել նաև ատելության խոսքի ավելի մեղմ դրսևորումների համար․ Սրբուհի Գալյան