Մետաղի ջարդոնի արտահանման համար կսահմանվի 60 հազար դրամ պետական տուրք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանից, նաև ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում, մեկ տոննա մետաղի ջարդոնի արտահանման համար 60 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի լիագումար նիստում քվեարկությամբ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխվել է պետական տուրքի չափը: Արտահանման համար նախագծով նախապես սահմանված բազային տուրքի չափով 80-պատիկը դառնում է 60-պատիկ: Երկրորդ փոփոխությամբ օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի սեպտեմբերի 10-ից։ Փոխնախարարը հիմնավորեց՝ համարել են, որ 80 հազար դրամ տուրքը չափազանց ծանր սահմանափակում է, և չի բերելու ոլորտի զարգացմանը:

Հին օրենքում առկա էր դրույթ, որով մետաղի ջարդոնը, եթե ծագում էր ՀՀ-ում, հնարավոր էր արտահանել առանց պետական տուրքի: Միջազգային ստանդարտներով մետաղի ջարդոնի ծագման ստուգումը տեղի է ունենում նրանով, որ եթե հավաքվել է այդ երկրում, ուրեմն նաև ծագում է այդ երկրում:

Ավանեսյանի խոսքով՝ առաջացել է խնդիր, որ անցյալ տարվա կեսերից չվերամշակված մետաղի ջարդոնի արտահանման ծավալները սկսել են աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այս տարվա առաջին 5 ամսում արդեն 8 000 տոննայից ավելի է արտահանվել: Նրա գնահատմամբ՝ դա ռիսկեր է ստեղծում մեր տնտեսավարողների՝ վերամշակողների և ոլորտի կայունության համար:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 1 , 4 պատգամավոր ձեռնպահ էր:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում