ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները Անկարայի և Բաքվի ուղղություններով. Շահան Գանտահարյանի հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցումօգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Եզրաբանությունը բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չէր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։

ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը նկատի պետք է ունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձեւակերպելիս եւ որեւէ կերպ հակասություն չպետք է ստեղծեր միեւնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել էր միջնորդական առաքելություն իրականացնելու։ Խոսքը վերաբերում է իռլանդացի զեկուցողի կողմից օգտագործված «ադրբեջանական 7 տարածքներ» ասույթին։

Միակողմանի մոտեցում ներառած զեկույցը բնականաբար չեր կարող հիմք ծառայել բանակցությունների։ Գերակա պիտի նկատվեին համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Համանախագահների վերջին իրարահաջորդ հրապարակումները նման եզրույթներ չէին օգտագործել։

Իհարկե, ադրբեջանական կողմը աշխատել էր իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մեթոդաբանությանը, որ Բաքուն կիրառում էր հերթական անգամ բանաձեւեր որսալու։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման բանաձեւի նախագիծը համարում էր հավասարակշված, խոսում է արդեն ադրբեջանական ծանոթ միջոցների կիրառման մասին։

Բանաձեւի նախագծում փոփոխություն ներառելու թիրախային աշխատանքը արդյունավորվել է։ Հայկական կողմի աշխատանքը հանգել է հակահայկական ձեւակերպումների դուրսբերման. հիմնավորումը պարզ է․ԵԱՀԿ-ի առնչված որեւէ բանաձեւ չի կարող խախտել համանախագահների ստեղծած միջնորդական հավասարակշռությունը։ Մանավանդ, որ ամբողջ բանակցային գործընթացը շարունակում է ընթանել Հելսինկյան սկզբունքների հիման վրա՝ որոնք բացառում են ուժի կիրառումը, հարգում են իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Չմոռանանք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի անդամ է 57 երկիր, որոնք ունեն 350 պատգամավոր. հետեւաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանքը հանգել է արդյունքի եւ ԵԱՀԿ-ն փաստորեն մերժել է ինքնահակասական ընթացքը։

Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով կարող է որոշ լույս սփռել զեկուցաբերի մասին։ 2013-ին Ալան Ֆարելը սոցիալական ցանցերով անհարմար գրառում էր կատարել մի երգչի մասին եւ ապա իր կայքով ներողություն խնդրել։

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձեւակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿխորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքներիկոմիտենողջունում էր Իտալիայի խորհրդարանի կողմիցՀայոցցեղասպանության ճանաչումըևՖրանսիայիկողմիցԱպրիլի24-ի սահմանումը որպեսՀայոցցեղասպանության հիշատակիօր:

Հայկական կողմը առաւելություններ է արձանգրում թե՛ Անկարայի եւ թե՛ Բաքվի ուղղությամբ։

Շահան Գանտահարյան

Հայերեն Русский

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ