Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր լիազորությունների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։

«Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ ,պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ , շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չէ մտածել, թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։

«Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծեց նախագահը։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին