Քաղաքականություն

Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

2 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում