Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում