Արցախ

Արցախի նախագահն ընդունել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» հավաքի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

 Արցախի նախագահն ընդունել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» հավաքի մասնակիցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում