Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգոտնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։Հարցին, թե արդյոք Մնացականյանը արցախյան կողմին է փոխանցելու նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից առաջ կամ հետո։

«Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու համար, սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին և ,բնականաբար, այս հանդիպման ընթաքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, իսկ այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա հայտնեց, որ այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում