Արցախի օմբուդսմենը հանդիպել է Կալիֆոռնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Կալիֆոռնիայի Սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:

Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:

Հայերեն العربية

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս