Բուրգ դը Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախ այցելելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բուրգ դը Պեաժ քաղաքի քաղաքապետ Նատալի Նիեզոնը նամակ է հղել Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Մհեր Խաչատրյանին, որում իր հավատարմությունն է հայտնում երկու քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրին։

«Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել իմ անսասան հավատարմության մեջ Արցախի Մարտունի քաղաքի հետ կնքած համաձայնագրին։ Ավելի քան երբեւէ բարեկամական այն կապը, որ մենք միասին հաստատել ենք Բուրգ դը Պեաժի եւ Ձեր համայնքի միջեւ, արդիական է, եւ ես ցանկանում եմ, որ մենք շարունակենք այն զարգացնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշված է նամակում:

Նատալի Նիեզոնն ընդգծել է, որ անհանգստանում է Արցախի Հանրապետությունում եւ մասնավորապես Մարտունիում ապրող հայ բնակչության ճակատագրով: «Ամենեւին չեմ թերագնահատում Ձեր իրականության ողջ բարդությունը, սակայն գիտեմ, որ Ֆրանսիական Հանրապետության Նախագահը, ում ես սատարում եմ, լիովին կատարում է Մինսկի խմբի համանախագահի իր միջնորդական առաքելությունը: Ես հույս ունեմ, որ ընթացող բանակցությունները, որոնց Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սպասված արդյունքը կունենան», - նշել է Նատալի Նիեզոնը։

Բուրգ դը Պեաժի քաղաքապետը նաև նշել է Մարտունի այցելելու իր մտադրության մասին, - «Մարտունիում իմ եւ քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից մենք կբարձրաձայնենք մեր բարեկամության կարեւորությունը, որը, վստահ եմ, վառ եւ հարատեւ ապագա ունի»։

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ