Տիգրան Խաչատրյանը Շարժայի էմիրության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության օրակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի երկկողմ առևտրատնտեսկան կապերի խորացման տեսանկյունից։

«ԱՄԷ-ն և Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով և թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի և Շարժայի սպառողներին։ Մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ նոր ներդրումների և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման շնորհիվ կարող են ձևավորվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և ձեռնարկություններ», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ հանդիպմանը նախարարության պատվիրակության կազմն արտացոլում է հենց այն հնարավորությունները, որոնք առկա են էմիրաթական կողմի հետ՝ հավելելով, որ այցի նպատակը առևտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող տնտեսական հնարավորություններն են:

«Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, և մենք ցանկանում ենք խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ավելացրել է նա։

Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին․ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և մոտեցումները, որոնք միտված են առավել արտադրողական, ժամանակակից և որակյալ գյուղատնտեսություն ունենալուն։

Կողմերը, որպես համագործակցության կարևոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը, նշելով, որ այն թույլ է տալիս փոխադարձաբար խորացնել գիտելիքներն ու պատկերացումները թե՛ մշակույթի և թե՛ տնտեսական հնարավարությունների մասին։ Քննարկվել են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում իրականացվելիք ներդրումների հեռանկարները։ Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների, երկու երկրներում փոխադարձ բարձր հետաքրքրության կարևորությունը՝ որպես զբոսաշրջության ոլորտում ցուցանիշների առաջանցիկ աճի հիմք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։ Կարևորվել է նաև զբոսաշրջիկների նախընտրությունների մասին տեղեկավության փոխանակումը։

Հայերեն English Русский

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար