Համագործակցության պտուղները տեսանելի կլինեն կարճաժամկետ հատվածում. փոխվարչապետ Ավինյանը՝ հայ-վրացական գործարար համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում ընթացող հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծապես կարևորելով գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղները արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին: Տիգրան Ավինյանը նշել է, որ համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ լավ հնարավորություններ են առկա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար, համատեղ աշխատելու հնարավորություններ կան զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես, երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը հաջողություն և արդյունավետ ու գործնական քննարկումներ է մաղթել գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին։

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված