Տնտեսություն

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

1 րոպեի ընթերցում

 Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին քվեարկության ավարտից հետո արդյունքներն ամփոփելով հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, Էդգար Ճաղարյանի օգտին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, իսկ Կարեն Սեդրակային օգտին՝ դեմ 8, կողմ՝ 78 պատգմավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել էր 1 տարի, իսկ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում