Տնտեսություն

ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանն անհրաժեշտ է համարում հանրության մոտ հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացումը

1 րոպեի ընթերցում

  ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանն անհրաժեշտ է համարում հանրության մոտ հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանը ներկայացրեց հանձնաժողովում առկա իր կարծիքով գլխավոր խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանք Սեդրակյանը հունիսի 27-ին Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում ներկայացրեց խորհրդարանի պատգամավորներին:

«Հանձնաժողովի գլխավոր խնդիրն է՝ բոլոր տնտեսավարողների համար ազատ, արդար, մրցակցային դաշտի ապահովումը, որը լիարժեք իրականացնելը կարող է լինել տնտեսական զարգացման իրական երաշխիքը: Հատկապես կարևոր է տեղական արտադրողների համար լիարժեք հավասար պայմանների ապահովումը: Ձևավորված շուկա մուտք գործող տնտեսվարողների համար օրենքով չնախատեսված պայմանների կամ խոչընդոտների վերացումը»,- ասաց Սեդրակյանը:

Հանձնաժողովի անդամի թեկնածուն նշեց, որ հարկավոր է հանրության և տնտեսավարողների մոտ բարձրացնել հանձնաժողովի նկատմամբ վստահությունը, որն, ըստ իրեն, իրագործելի է հանձնաժողովում իրականացվող աշխատանքների թափանցիկությամբ:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել է 1 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում