Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիր վարչությունից, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:

Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման և ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:

Ամենամսյա պարբերականությամբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների շուրջ կողմերի մոտեցումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում