Տնտեսություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց պտղատու այգիներ հիմնող ընկերությանը

1 րոպեի ընթերցում

 Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց պտղատու այգիներ հիմնող ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներդրումներ է կատարում պտղատու այգիներ հիմնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ընկերությունն արտադրությունը նախատեսում է Կոտայքի մարզում: Այն գործում է 2017թ., արդեն իսկ իրականացրել է 700 մլն դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ, այս որոշմանն առնչվող ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ևս 250 մլն դրամի չափով ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար: Ընկերությունում առկա են 12 աշխատատեղեր, կստեղծվեն ևս մինչև 30 նոր աշխատատեղեր»,- ասաց նախարարը:

Արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 860 մլն դրամ, որից միայն 160-ը կիրացվի ՀՀ-ում, իսկ մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում