Մասիսում կկառուցվի ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի զարգացման հիմնադրամն Արարատի մարզի Մասիս քաղաքում ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու նախագիծ է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին նախագիծը ներկայացվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական պատասխանատու Տիգրան Առաքելյանը նշեց, որ կենտրոնն աշխարհագրական առումով հարմար է լինելու ոչ միայն Արարատի, այլ նաև Արմավիրի մարզի երեխաների ու պատանիների համար:

«Այն նախատեսում ենք ամբողջ Արարատի մարզի, նույնիսկ Արմավիրի մարզի համար, որովհետև հիմա վիճակագրություն կա, որ այդ մարզերից բազմաթիվ երիտասարդներ հաճախում են ԹՈՒՄՈ, բայց քանի որ այն բավական հեռու է, տրանսպորտի խնդիր կա: Մենք նախատեսում ենք այն կառուցել հենց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից հատվածում, որն աշխարհագրական առումով շատ հարմար է»,- ասաց Առաքելյանը:

Հիմնադրամի վարչական պատասխանատուն նշեց, որ նախագիծը մշակման փուլում է: ԹՈՒՄՈ Մասիսը շահագործման կհանձնվի 2 տարվա ընթացքում:

Հայերեն English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները