ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջը հանելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում քվեարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝0, ձեռնպահ՝ 1:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու պատգամավոր Մանուկյանի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Այսպիսով` նախագծով նախատեսվում է վերացնել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր