Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: