Արցախ

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Համահայկական 7-րդ ամառային խաղերի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

 Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Համահայկական 7-րդ ամառային խաղերի առնչությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարեւորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում