Ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերությունը Հայաստանի հետ համագործակցության առաջարկներ է ներկայացրել Արմեն Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ:

Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության փոխնախագահներ Ֆլորենս Վերզըլենի ու Վալերի Ֆերեի և կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի հետ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին,ինչպես նաև փոխնախագահ Քրիստիան Նարդենի և Քսավիե Ֆուրժեի՝ վերջերս Հայաստան կատարած այցին:

Ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ այցի արդյունքներով պատրաստվել է առաջարկությունների փաթեթ՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որը փոխանցվել է նախագահ Սարգսյանին: Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկությունների համար՝ նշելով, որ փաթեթը կփոխանցի համապատասխան կառույցներին՝ դրանք ուսումնասիրելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկա ամիսներին ընկերության պատվիրակությունը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան՝ ծրագրերն ավելի հստակեցնելու նպատակով:

«Դասո սիստեմս»-ը ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերին և Լը Բուրժեի ցուցահանդեսին ներկայանում է տեխնոլոգիական նորարար լուծումներով:

Հայերեն العربية English Français

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան