Տնտեսություն

Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել

3 րոպեի ընթերցում

Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման առաջարկ արեց հանձնաժողովի նիստում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:

«Փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների և փոխանակման կետերի վրա, բանկերի բեռը ևս ավելանում է, սակայն ոչ այդ չափով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը վերջին 10 տարվա կտրվածքով 361 մլրդ դրամից հասել է 3.2 տրիլիոնի: Ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների կողմից տրամադրվածների ծավալը մինչ 2012-ը աճել է, հասել 15.1 մլրդ դրամ, որից հետո վերջին տարիներին պակասել է, տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում: Հիմա, այսինքն` այդ ոլորտը չի կարողանում դիմադրել շուկային: Հասկանում եմ, որ վերահսկողության հետ կապված խնդիրներ էլ կան, սակայն դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը: Այս փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք ընդամենը այդ շուկայում կենտրոնացվածության խորացում և դրամական հոսքերի տեղաշարժ այդ հատվածից դեպի բանկային հատված: Մենք առաջարկում ենք եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի պետտուրքը, մասնաճյուղերի պետտուրքը բարձրացնել, փոխանակման կետերի և գրավատների համար մի փոքր իջեցնել »,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո առաջարկում է բանկերի մասնաճյուղերի համար սահմանել 750 հազար դրամ պետտուրք, գրավատների համար պետտուրքը դարձնել 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար Թունյանն առաջարկում է առաջին տարում սահմանել 500 հազար դրամ լինի, հետո՝ 1 մլն դրամ պետտուրք:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Տնտեսություն

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Նավթի գները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 24/07/24

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Էկոնոմիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

ԱՆԻՖ-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել․ Տիգրան Ավինյան

Տնտեսություն

ԱՆԻՖ-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել․ Տիգրան Ավինյան

Եվրոպական ինդեքսներ- 23/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 23/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 23/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 23/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 23/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 23/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում