Պաշտոնական

Արմեն Սարգսյանը 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լոնդոնում գործող 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանիի հետ, ով Հայաստան էր ժամանել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալի Բորհանին նշել է, որ չափազանց տպավորված է մեր երկրի հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարներին: Ալի Բորհանին ընդգծել է, որ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ գնահատել ու ճիշտ ուղղությամբ զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենն ասել է, որ տպավորված է գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակով և հույս ունի Հայաստանում կրկին մասնակցել ֆրանսիական համաժողովի աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում