Արցախ

ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար

2 րոպեի ընթերցում

ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը ConiFA-ի` ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված պետությունների առաջնության օրերին կառուցած կամուրջը համարում է հնարավորություն՝ սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ: «Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունն այլևս իրողություն է: Մարզական այս մեծ տոնը, համոզված եմ, երկար է մնալու մեր հիշողության մեջ: Վստահ եմ, որ այս օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է ընձեռելու սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ, բարի կամքով, իսկ ճանաչողության հարցում սահմանները միշտ բաց են լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ մարզիկներին ու մարզասերներին բուռն ու տպավորիչ օրերի համար: Փաստելով, որ հենց նրանց ակտիվությունն է հնարավորություն ընձեռում հետադարձ հայացք ձգել կազմակերպչական այն մեծ շղթային, որն իրականացվել է ամիսներ շարունակ:

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի Հանրապետությունը հունիսի 1-9-ը հյուրընկալեց 12 թիﬔրի. Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերում մրցեցին Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային հավաքականները: Սա առաջին անգամ էր ԿՈՆԻՖԱ-ի պատմության մեջ, երբ խաղերը տեղի են ունեցել միաժամանակ 4 մարզադաշտերում: CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝ արժանանալով գավաթի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում