«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կնպաստի համագործակցության էվոլյուցիային. նախագահ Սարգսյանը՝ Դիլիջանում կազմակերպված ընդունելությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հունիսի 7-ին Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:

Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպումը։

«Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ:

Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա