Տնտեսություն

Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀԲ-ի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին

2 րոպեի ընթերցում

Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀԲ-ի   Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին և «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ շրջանակում Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած փորձագետ, թիմի ղեկավար Սառա Նայմանին` ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, բարձր գնահատելով իրականացված ուսումնասիրությունները՝ Գեղամ Գևորգյանը ընդգծել է ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման և թափանցիկության ապահովման, հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են կարգավորվող ոլորտների ազատականացումը և այդ ոլորտներում մրցակցության խթանումը, պետության կողմից տրվող օժանդակությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, պետական գնումների ընթացքում ազատ և բարեխիղճ մրցակության սկզբունքի ապահովման, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության նպատակով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի ընդունման և դրա կիրարկման ուժեղացմանը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել անհարկի պետական միջամտությունն ազատ տնտեսական մրցակցությանը, այլև խնայողաբար և արդյունավետ ծախսել պետական բյուջեի միջոցները:

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Նավթի գներ - 28/06/24

Տնտեսություն

Նավթի գներ - 28/06/24

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Տնտեսություն

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում