Ալեն Դելոնն 83 տարեկանում նոր երգ Է ձայնագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նշանավոր դերասան, մի քանի սերունդների սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնը 83 տարեկանում նոր երգ Է ձայնագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Closer հանդեսը:

«Դա ապացույցն Է այն բանի, որ դերասանը 83 տարեկանում դեռեւս լի Է եռանդով»,-նշում Է հրատարակությունը: Կոմպոզիցիան կոչվում Է Je n՚aime que toi («Ես միայն քեզ եմ սիրում»), դրա խոսքերը գրել Է ֆրանսուհի Ջուլյա Պարին, իսկ երաժշտությունը՝ կանադացի հեղինակ Ռիկ Ալիսոնը: Երգի ձայնագրման աշխատանքը կատարվել Է Փարիզի Studio Saint Germain ստուդիայում:

Երգի հոլովակում պատկերված Է Դենոնն ինքը՝ ստուդիայում՝ կոմպոզիցիայի ձայնագրման գործընթացում: Ցածր, սրտահույզ ձայնով նա արտաբերում Է երգի բառերը, որն այնքան Էլ նման չԷ երգի. ավելի շուտ այն հուզիչ նամակ Է սիրո մասին:

Կողքին ռոյալ Է նվագում Ալիսոնը, իսկ Պարին հետեւում Է այդ ամենին՝ նույնպես ստուդիական ականջակալներ դրած: Տեսահոլովակն ավարտվում Է կնոջ պատկերող կադրով, որը կանգնած Է պատուհանի մոտ, որտեղից տեսարան Է բացվում դեպի Էյֆելյան աշտարակ:

Թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ալեն Դելոնն առավել մեծ ճանաչում Է ստացել շնորհիվ իր խաղացած դերերի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ռոկոն եւ նրա եղբայրները» (1960 թ.), «Վառ արեւի տակ» (1960 թ.), «Սամուրայ» (1967 թ.), «Երկուսը քաղաքում» (1973 թ.) ժապավենները: Ալեն Դելոնը «Մեր պատմությունը» ֆիլմի համար «Սեզար» մրցանակի եւ Բեռլինի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակի դափնեկիր Է: Մայիսի վերջին 2019 թվականի Կաննի փառատոնի ընթացքում Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Է դարձել կինոմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան