ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: ԱԱԾ-ն տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գործառույթների իրականացման համար 2018-ին պահպանման ծախսերով նախատեսվել է 20 մլրդ 372 մլն 956 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: Այսինքն` ծախսվել է շուրջ 97.95 տոկոսը: Նախորդ տարի Հայաստանի ԱԱԾ-ի պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ներկայացրեց Վանեցյանը:

Ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը: Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:

Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան