Էմոցիոնալ պահեր եմ ապրել այդ լուրը լսելուց հետո. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ. Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության աշխատանքը հետևողական է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով մեկ անձի ձերբակալման փաստին։

«Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008թ. Մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա ակնհայտ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ փաստահավաք խմբի հրապարակած նյութերից էլ երևում է, որ պաշտոնյաները փորձում են կոծկել ճշմարտությունը։

«Երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաև Անդրանիկ Քոչարյանի վարած հարցաքննությունից, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը։ Այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենայի բեռնախցիկը և բերել, բաժանել է մարդկանց»,- նշեց Փաշինյանը։

Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ինՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

2008թ. Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ մայրաքաղաք Երևանում զոհվել է 10 մարդ։

Հայերեն English Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը