Հասարակական

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը, լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։

Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:

Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում