Հասարակական

ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Նորիլսկի օդանավակայանում (Կրասնոդարի երկրամաս): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Յակուտիա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուղևորներից մի տղամարդ վատ է զգացել: Նա Հայաստանի քաղաքացի է:

Վայրէջքից հետո ժամանել է բժիշկների խումբը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում