Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ հարցը քննարկվում է մայիսի 29-ի լիագումար նիստում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց թեկնածուին: