Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգում ներառեց երկրորդ մասում ընդգրկված հարցերը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ մայիսի 29-ին առաջին քվեարկությամբ քվորում չլինելու արդյունքում այն չէր հաստատվել:

«Օրակարգի նախագիծը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը, որտեղ առկա է 19 հարց, ենթակա է պարտադիր քննարկման: Այսինքն, այսպես, թե այնպես մենք ունենք օրակարգ: Երկրորդը մասը քվեարկությամբ չհաստատվեց: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքերում, երբ օրակարգային հարցերը փաթեթով չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,-մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Երկրորդ մասում ընդգրկված Է 22 հարց: Արարատ Միրզոյանը նշեց՝ քանի որ քվեարկության արդյունքները մեծ հաշվով կրում էին տեխնիկական պատճառներ, առաջարկեց բոլոր խմբակցությունների չառարկելու դեպքում կրկին փաթեթով դնել քվարկությամբ:

Նիստերի օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ հաստատվեց, ստացավ 96 կողմ ձայն: Նիստը շարունակվում է:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման