ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ է բացում անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում:

«Պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը: «Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հերթական անգամ ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերակատարումը՝ ինտեգրացիոն այս նախագծի ստեղծման հարցում: «25 տարի առաջ Նուրսուլթան Աբիշևիչն առաջարկել է Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը և 5 տարի առաջ այն կյանքի է կոչվել: Հայաստանի կառավարության նպատակն է աշխատել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ուղղությամբ, դարձնել այն ավելի արդյունավետ և ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար: Ես վստահ եմ, որ այսօր մեր որոշումները կնպաստեն զարգացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով