Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Նուրսուլթան Նազարբաևի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ղազախստանի առաջին նախագահի պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Նազարբաևն ընդգծել է, որ շատ երկրներ և կազմակերպություններ են հետաքրքրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և նկատել է, որ ժամանակն է ընդլայնելու միության տնտեսական գործընկերների աշխարհագրությունը:

«Վաղն այստեղ կկայանա Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը` հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջընթացը»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է միության զարգացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:

«Երախտապարտ եմ ձեզ 25 տարի առաջ ձեր առաջարկած ինտեգրացիոն հարցերի և դրանց իրագործման գործնական գաղափարների քննարկման հնարավորության համար: Արդեն 5 տարի է` մենք իրականացնում ենք այս նախագիծը: Քառորդ դար առաջ ձեր ցուցաբերած իմաստնությունը կենսական նշանակություն ունեցավ մեր երկրների համար», -ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան