Հասարակական

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 տարում իրականացրած սահմանային հսկողության ժամանակ արձանագրել է Հայաստան ապրանքների ներմուծումը կասեցնելու 11 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ներմուծման կասեցնելու դեպքերը հիմնականում եղել են փաստաթղթային անհամապատասխանության պատճառով: 3 դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքում ի հայտ է եկել վտանգավոր սննդամթերք, որոնց ներմուծումն արգելվել է»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` դրանք եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից բերված ծիրան և նեկտարին (հայտնաբերվել են կարանտին համարվող սալորի օսպա հիվանդությանը բնորոշ ախտանիշներ), լոլիկ (հայտնաբերվել են կարանտին համարվող ցեցի կենդանի թրթուրներ և վնասված լոլիկներ) և ելակ (հայտնաբերվել են կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակներ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում