Ռուսաստանաբնակ հայ եղբայրները շուրջ 100 միլիոն դրամի ներդրում են կատարել Կոտայքի մարզում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100 մլն. դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որը անկախացումից ի վեր չէր վերանորոգվել:

Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Բացմանը կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:

Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.: Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ: 2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով:

Հայերեն English Français Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA