Հասարակական

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանությունում բացատրություն է տվել 7 անձ

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանությունում բացատրություն է տվել 7 անձ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժնում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։

Մայիսի 18-ինՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում