Տնտեսություն

Գյուղնախարարությունն այս տարի ծիրանի միջին բերք է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Գյուղնախարարությունն այս տարի ծիրանի միջին բերք է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը համոզված է, որ «այս տարի ծիրան ոչ միայն ուտելու ենք, այլև արտահանելու»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Պետրոսյանն ասաց, որ նախնական կանխատեսումներով՝ ծիրանի միջին բերք է ակնկալվում, ապա համոզմունք հատնեց, որ ծիրանի գինն այս տարի ևս նախորդ տարիներից էականորեն չի տարբերվի, իսկ հասունացած, լավագույն պտուղները բաժին կընկնեն տեղական սպառողին:

«Երբ բերքը քիչ է, դա նպաստում է, որ ձևավորվեն ավելի խոշոր պտուղներ, լավ ապրանքային տեսքով, որոնց հիմնական մասը պիտանի են դառնում արտահանումների համար»,-ասաց նա:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հորդորեց ծիրանի մշակությամբ զբաղվող այգեգործներին լրացուցիչ միջոցառումներ իրականացնել ծակոտկեն բծավորության դեմ պայքարի կազմակերպման համար: «Վտանգ կա և հիվանդության բուռն զարգացման դեպքում, մենք կկորցնենք բերքի ապրանքային տեսքը և բնականաբար նման պտուղները արտահանման համար պիտանի չեն կարող լինել»,-հավելեց Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում