Սեւանա լճի բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա մայիսի համեմատ դեռ պահպանվում է

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նախորդ տարվա մայիսի 13-ի համեմատ այս տարվա նույն օրվա դրությամբ Սեւանա լճի հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով դեռ ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: 2019 թվականի ապրիլի առաջին օրերից մինչեւ մայիսի 13-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 54 միլիոն 498 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում: Արգիճի գետում նույն օրը ջրի ելքը կազմել է 29,8, Մասրիկ գետում՝ 16,2, Գավառագետում՝ 9,8 խորանարդ մետր վայրկյան:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները